Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացիներն անհանգստացած են ՌԴ-ի նկատմամբ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից. հարցում

Ամերիկացիներն անհանգստացած են ՌԴ-ի նկատմամբ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից. հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր երկրորդ ամերիկացին անհանգստացած Է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որոնք հունվարի 31-ին հրապարակել Է 1933 թվականին Նյու Ջերսիի նահանգում ստեղծված Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայությունը:

Հարցման արդյունքների համաձայն, դրա մասնակիցների 50 տոկոսն անհանգստացած Է նման վերաբեմունքից, ընդ որում՝ 40 տոկոսին այդ խնդիրը լրջորեն Է մտահոգում, իսկ 10 տոկոսին՝ որոշակիորեն: Հարցվածների 47 տոկոսը հայտարարել Է, որ անհանգստացած չԷ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի բռնած դիրքից: Հարցման մասնակիցների 51 տոկոսը գտնում Է, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը սպառնալիք չի ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, իսկ 45 տոկոսը հակառակ տեսակետն Է պաշտպանում:

Հարցվածների կեսից ավելին՝ 55 տոկոսը, ենթադրում Է, որ Թրամփի ընտանիքի անդամները ֆինանսական շահագրգռություն կամ այլ կապեր են ունեցել կամ կարող Էին ունենալ Ռուսաստանի հետ, ինչն ազդել Է Թրամփի դիրքորոշման վրա: Հարցման յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը համամիտ չԷ այս կարծիքին: Հարցին, թե Ռուսաստանը կարող Է արդյոք ունենալ Թրամփին վարկաբեկող տեղեկատվություն, ձայները գործնականում կիսվել են. 46 տոկոսը դա հնարավոր կամ հավանական Է համարում, իսկ 47 տոկոսը հակառակ տեսակետին Է: Մոնմուտի համալսարանի հարցումը հեռախոսով անցկացվել Է հունվարի 25-ից 27-ը, հարցվել Է 805 ամերիկացի: Վիճակագրական անճշտությունը գնահատվում Է 3,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am