Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան. ԼՀԿ-ն առաջարկում է երկարաձգել օրենքի ժամկետը

 Ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու 
վերադառնալ Հայաստան. ԼՀԿ-ն առաջարկում է երկարաձգել օրենքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:

«Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած  այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ. վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Ես առաջարկել եմ, որ մինչև 2018-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տրվի, որ վերադառնան Հայաստան, սահմանված ժամկետում վճարեն օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվեն քրեական հետապնդումից»,-ասաց Գորգիսյանը:

Շատ են այն քաղաքացիները, ովքեր գնացել են Եվրոպա սովորելու և հիմա ցանկանում են վերադառնալ, սակայն վերդառնալու պարագայում կենթարկվեն քրեական հետապնդման ու կձերբակալվեն:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործել է 2003թ-ից: Օրենքի գործողության ժամկետը բազմիցս երկարացվել է: Գորգիսյանը նշեց, որ գրեթե ամեն տարի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծն առաջարկել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: «Բայց քանի որ սփյուռքի նախարարությունը կարգավիճակը դեռ պարզ չէ, այդ նախագիծը մենք դրեցին շրջանառության մեջ»,-նշեց նա:

Գորգիսյանը շեշտեց՝ շատ են այն քաղաքացիները, ովքեր ԼՀԿ-ին անընդհատ գրում ու ասում են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան: «Շատ են հատկապես այն քաղաքացիները, ովքեր որպես ուսանող գնացել են արտերկիր ու հիմա ցանկանում են վերադառնալ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ ժամկետը երկարացնելով հնարավորություն կտրվի շատ մարդկանց վերադառնալ Հայաստան:

Նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում, հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողով: Դեռ նախորդ գումարման ԱԺ-ում Գորգիսյանը ևս ներկայացրել էր նախագիծը, այն ստացել էր կառավարության հավանությունը, սակայն խորհրդարանը չէր հասցրել քննարկել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am