Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԳԴՀ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընկերություն են ստեղծել Իրանի հետ հաշվարկների համար. ARD

ԳԴՀ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընկերություն են ստեղծել Իրանի հետ հաշվարկների համար. ARD
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առեւտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առեւտրական հարաբերություններին օժանդակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել Է ARD գերմանական հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվության համաձայն, կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու Է Փարիզում, իսկ այն գլխավորելու Է բանկային ոլորտում փորձառություն ունեցող Գերմանիայի քաղաքացի: Երեք երկրներից յուրաքանչյուրի ԱԳ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խորհրդի նախագահ կդառնա բրիտանացի: ԵՄ-ի ցանկացած պետություն նույնպես կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել խորհուրդ:
ԵՄ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առեւտրական հարաբերությունների աջակցման համար ֆինանսական տրանզակցիաների մեխանիզմ ստեղծելու մտադրության մասին հայտարարել Էր անցյալ տարվա աշնանը: Ենթադրվում Էր, որ այն կսկսի գործել արդեն 2018 թվականի դեկտեմբերին: Մեխանիզմը պետք Է երաշխավորի միջազգային ֆինանսական գործարքավարությունները Իրանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունից անկախ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որն ստորագրվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Է Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Համաձայնագրի մնացած մասնակիցները հավանություն չեն տվել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ հավատարիմ են մնացել իրենց ստանձնած պարտավորություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am