Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտել են հայկական դպրոցների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը  դատապարտել են հայկական դպրոցների 
տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ:

 «Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է մեր առաջնահերթությունների շարքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապված դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել  թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»,-նշել է Ադամ Շիֆը: Նա նշել է, որ իշխանությունները քննում են միջադեպը: Շիֆը հույս է հայտնել, որ կասկածյալները կբացահայտվեն, որպեսզի կանխվեն վախն ու սպառնալիքը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է  սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am