Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Եվրահանձնաժողովը Facebook-ին եւ Twitter-ին հորդորել է ուժեղացնել պայքարն «ապատեղեկատվության» դեմ


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունվարի 29-ին հայտնել Է, որ ինտերնետ-ընկերություններից, այդ թվում՝ Google-ից, Facebook-ից եւ Twitter-ից, ստացել Է առաջին հաշվետվությունները ցանցում նրանց կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի պահանջների կատարման մասին. պաշտոնյաները որոշակի առաջընթաց են արձանագրել ֆեյքային օգտահաշիվների հեռացման առումով, բայց ընկերություններից սպասում են հավելյալ միջոցառումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2018 թվականի հոկտեմբերին ԵՀ-ի առաջարկությամբ ինտերնետ-ընկերություններն ստորագրել են ապատեղեկատվության դեմ պայքարի պրակտիկայի վարքականոն:

«Այսօր Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Mozilla-ն եւ գովազդային սեկտորը ներկայացնող ասոցիացիաներն իրենց առաջին զեկույցներն են ներկայացրել այն միջոցների վերաբերյալ, որ նրանք ձեռնարկում են ապատեղեկատվության դեմ պրակտիկայի վարքականոնը պահպանելու համար: Թեեւ ԵՀ-ն ողջունում Է ձեռք բերված առաջընթացը, նա նաեւ կոնվենցիան ստորագրած կողմերին կոչ Է անում ակտիվացնել իրենց ջանքերը 2019 թվականի եվրոպական ընտրությունների նախաշեմին»,-ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Եվրապաշտոնյաները նշում են, որ «որոշակի առաջընթաց Է ձեռք Է բերվել, մասնավորապես, կեղծ հաշվեգրանցումների հեռացման եւ ապատեղեկատվություն տարածող կայքերի տեսանելիությունը սահմանափակելու գործում»:

«Սակայն լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ նախքան ԵՄ-ի անդամ բոլոր պետություններում ԵԽ-ի ընտրությունների անցկացման արշավի սկսվելը քաղաքական հայտարարությունների լիակատար թափանցիկությունն ապահովելու, հետազոտական նպատակներով այդ հարթակներ պատշաճ մուտք եւ հարթակների ու առանձին անդամ պետությունների միջեւ պատշաճ համագործակցություն ապահովելու համար»,-կարծում են ԵՀ-ում:

Միասնական թվային շուկայի հարցերով ԵՄ-ի փոխնախագահ Անդրուս Անսիպի կարծիքով, ընկերություններն այժմ «պետք Է համոզվեն, որ այդ գործիքները ԵՄ-ում հասանելի են բոլորին, վերահսկեն դրանց արդյունավետությունը եւ մշտապես ադապտացվեն այն նոր միջոցների հաշվառմամբ, որոնք օգտագործվում են ապատեղեկատվություն տարածողների կողմից»: 2019 թվականի հունվարին առցանց-հարթակները պետք Է հանձնաժողովին մանրամասն տեղեկատվություն տրամադրեն կատարված աշխատանքի վերաբերալ: Այս առաջին եռամսյա հաշվետվությունը հրապարակելու են փետրվարին, համանման հաշվետվությունները յուրաքանչյուր ամիս կներկայացվեն մինչեւ մայիս, երբ կանցկացվեն ԵԽ-ի ընտրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ