Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդհանուր ժողովը փարատել է դաշնակցականների միջև տարաձայնությունների վերաբերյալ կասկածները

Ընդհանուր ժողովը փարատել է դաշնակցականների միջև տարաձայնությունների 
վերաբերյալ կասկածները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ հեղափոխական դաշնակցության Արցախում անցկացված ընդհանուր ժողովն ու մեկ քվեարկությամբ մարմնի ընտրությունը փաստում են, որ դաշնակցականները միակամ են:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Շատ հստակ էր , որ ընդհանուր ժողովի անցկացումն ու նրա մարմնի ընտրությունը, որը տեղի ունեցավ մեկ քվեարկությամբ, եկան փարատելու բոլոր այն մտայնությունները, թե իբր ՀՅԴ-ն տարբեր շերտեր ունի, թե իբր ղեկավարության և անդամների միջև կան տարաձայնություններ: Ընդհանուր ժողովը եկավ փաստելու, որ դաշնակցական ընտանիքը միակամ է և պատրաստ է  ստանձնել հայության առջև ծառացած մարտահրավերները»,-նշեց Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ  ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական էր: ՀՅԴ-ն համարում է,  որ այսօր հիմնական օրակարգային հարցը եղել և մնում է  Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ այդ հարցում Դաշնակցության հանձնառությունը եղել է միշտ հետևողական: «Բացի դրանից, մենք պետք է անպայման առիթ ունենայինք երկրորդ հայկական հանրապետությունում ընդհանուր ժողով հրավիրելու»,-նշեց Ռուստամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նորընտիր Բյուրոն ունեցել է ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախում: Վերադառնալով նույնպիսի հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ նախագահի և վարչապետի հետ` արտահայտելով իրենց համագործակցության պատրաստակամությունը` ի շահ մեր հայրենիքի:

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները մեկնարկել էին հունվարի 16-ին, աշխատանքներն ավարտվել էին հունվարի 24-ին։ Անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի նախագահ՝ Արմեն Ռուստամյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am