Հետաքրքրված ենք, որ մեր երկրում կառուցվի գազի կամ նավթի տարանցիկ խողովակ. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում գազի կամ նավթի տարանցիկ խողովակ կառուցելու նախագծերով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում կառուցվի որևէ տարանցիկ խողովակ, որը գազ կամ նավթ կտեղափոխի A կետից B կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- ասել է ՀՀ վարչապետը: