Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը շնորհավորել է Բանակի տոնի կապակցությամբ

Արթուր Աբրահամը շնորհավորել է Բանակի տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ մեզ համար կարեւոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: 1999-2001 թվականներին ինքս ծառայել եմ Հայոց բանակում՝ Երեւանի մարզական վաշտում: Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայոց հաղթանակած բանակի զինվորն եմ եղել, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ բանակում: Մաղթում եմ ամենակարևորը՝ ուժ եւ խաղաղություն...Շնորհավո՛ր բոլորիս տոնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Աբրահամը:

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am