Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ  վերադառնալու հարցը պրակտիկ խնդիր է համարում

 Զոհրաբ Մնացականյանը Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ  վերադառնալու 
հարցը պրակտիկ խնդիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ սրա շուրջ են եղել ու մնալու իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունները: «Մենք ունենք մեր գերակայությունները ու չկա և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք»,- նշեց Մնացականյանը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ նորից բանակցությունների կողմ դառնալու հարցին, Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է: «Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է»,- շեշտեց նախարարը:

Խոսելով խաղաղության նախապատրաստելու հայտարարության մասին՝ Մնացականյանն ընդգծեց, որ զարմացած է հասարակությունում պարտվողականության տրամադրությամբ:

«Այն, ինչ ասված է մեր, մյուս կողմի և համանախագահների հաղորդագրությունների մեջ, շարունակական, հետևողական քաղաքականություն է: Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր, քանի որ անհնար է մի կողմից խաղաղության համար բանակցել, իսկ մյուս կողմից՝ թշնամության կամ առավել ևս մեծացնել էսկալացիոն լարվածությունը: Մենք որևէ կերպ չենք շեղվել այն հարցերից, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում երբեք չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, խաղաղ բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: 

Հունվարի 16-ին Փարիզում անցկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով: Հունվարի 16-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետՀանդիպումների արդյունքներով համատեղ հայտարարություններում նշվել է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am