Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային կարգի վարպետի հետ. Ջիբրալթար

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային կարգի վարպետի հետ. Ջիբրալթար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիայի 37-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am