Հասարակական

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ

2 րոպեի ընթերցում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»,- գրել է նա:

Շուշան Դոդորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան, որով Երևանի քաղաքապետից պահանջել էին տրամադրել պարգևատրված անձանց ցանկը, քաղաքապետարանը պատասխանել է ֆեյսբուքին հղմամբ՝ կոպտորեն ոտնահարելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում