Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամենապաշտպանված օղակը լինելու է հայցորդը. ԲՈԿ նախագահը ներկայացնում է ատենախոսությունների պաշտպանության գործընթացի փոփոխությունները

Ամենապաշտպանված օղակը լինելու է հայցորդը. ԲՈԿ նախագահը ներկայացնում է 
ատենախոսությունների պաշտպանության գործընթացի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսում է ընթացիկ տարվա սեպտեմբերից գործարկել գիտական թեզերի պաշտպանությունների գործերի ընդունման, պրոցեսի կազմակերպման օնլայն համակարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Աշխատանքներն արդեն սկսել ենք: Համակարգը գործարկելուց հետո հայցորդը կարող է իր գործողություններն առ ցանց իրականացնել՝ կապի մեջ լինելով ԲՈԿ-ի հետ: Այդ ամենը պետք է լինի թափանցիկ: Մենք կստեղծենք մի հարթակ, որտեղ բոլոր գործընթացները պարզ կերևան: Եթե իրավական հարցերը կարգավորվեն, ապա ցանկանում ենք այնպես անել, որ պաշտպանության պրոցեսը լինի ուղիղ հեռարձակմամբ, հարցեր տալու հնարավորություն լինի ոչ միայն խորհրդի կազմում ընդգրկված անձանց կողմից, այլև ցանկացած գիտնականի»,-ասաց Սմբատ Գոգյանը:

ԲՈԿ-ի նախագահը նշեց, որ ատենախոսությունների պաշտպանության կարգի հետ կապված որոշ փոփոխություններ են եղել: Հնարավորություն տրվեց հայցորդին առաջ քաշել երեք թեկնածուի անուն, որոնք պատրաստ են կարծիք հայտնել ատենախոսության վերաբերյալ: Պատճառն այն էր, որ բողոքներ կային նախկին կարգից:

«Ինձ համար շատ տարօրինակ էր գիտական հանրության այն արձագանքը, թե հայցորդն ով է, որ որոշի՝ ով նայի ատենախոսությունը: Հասկանում եմ մտահոգություն կա, սակայն ուզում եմ արձանագրել, որ աստիճանաշնորհման աշխատանքի հիմքում ընկած է լինելու հայցորդը: Մեզ մոտ ամենապաշտպանված օղակը լինելու հայցորդը»,-ասաց Սմբատ Գոգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am