Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեյի կաբինետի անդամները գաղտնի նիստեր են գումարում «կոշտ Brexit»-ից հրաժարվելու պլանի շուրջ. The Daily Telegraph

Մեյի կաբինետի անդամները գաղտնի նիստեր են գումարում «կոշտ Brexit»-ից հրաժարվելու պլանի շուրջ. The Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի 19 նախարարներ եւ նրանց տեղակալները, որոնք եվրաինտեգրացման կողմնակիցներ են, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ գաղտնի նիստեր են գումարում խորհրդարանում՝ նպատակ ունենալով մշակել պլան, որը թույլ չի տա Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալն առանց կողմերի «ապահարզանի» պայմանների վերաբերյալ համաձայնագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին իր կայքում հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Այդ խմբի կազմում, ինչպես պնդում Է հրատարակությունը, ընդգրկված Է նախարարների կաբինետի հինգ անդամ՝ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, արդարադատության նախարար Դեւիդ Գոքը, բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարկը եւ վերջինիս տեղակալ Քլեր Փերրին:

Մյուս մասնակիցների թվում են նախարարների այն տեղակալները, որոնք չեն մտնում թորիների կաբինետի պաշտոնական կազմի մեջ: Թերթը նաեւ նշում Է, որ այդ հանդիպումների մի քանի մասնակիցներ պատրաստ են ցուցադրաբար պաշտոնաթող լինել, եթե կառավարությունը Համայնքների պալատում նրանց ազատ քվեարկելու իրավունք չտրամադրի Brexit-ի այլընտրական պլանի ուղղումների շուրջ, որն առաջարկել են մի խումբ խորհրդարանականներ՝ Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Իվետ Քուփերի գլխավորությամբ: Այդ ուղղումը խորհրդարանականներին իրավունք Է տալիս երկարացնել Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը, որը սահմանում Է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները:

Այդժամ Համայնքների պալատը հնարավորություն կունենա ԵՄ-ից երկրի դուրս գալու ժամկետը հետ մղել սահմանված ամսաթվից՝ մարտի 29-ից: Բացի այդ, ուղղումը կետ Է բովանդակում Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքի կատարելագործման շուրջ ԵՄ-ի իշխանությունների հետ բրիտանական կողմի բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին, եթե մինչեւ փետրվարի վերջը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագիրը այդպես Էլ չստանա Համայնքների պալատի հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am