Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին

Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների 
չեմպիոններին և մրցանակակիրներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում հատուկ մրցանակ ստացավ Աննա Սարգսյանը:

ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ ստացավ Արամ Հակոբյանը: Պարգևատրվեցին նաև դասական առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները:

Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն, 10 տարի անց, դարձավ Արման Փաշիկյանը՝ տղամարդկանց մրցաշարում Արման Փաշիկյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր: Փաշիկյանը 4 պարտիայում հաղթանակ տոնեց, մնացած խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ չկրելով ոչ մի պարտություն: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնն է Մարիա Գևորգյանը: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]