Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունն աճել է 5.7%-ով

Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքների 
արդյունավետությունն աճել է 5.7%-ով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում 2018 թվականին արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 13 251 հանցագործության դեպք` նախորդ տարվա 11 685-ի դիմաց: Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը 2017թ. համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ` 11.1%-ով: Այս տվյալները ներկայացվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմիններն հունվարի 23-ի խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել են 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այն վարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, մասնակցել են վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հաշվետու զեկույցով հանդես է եկել վարչության պետի տեղակալ Անդրանիկ Իսկանդարյանը, որը ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձել հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ծառայությունների ցուցանիշներին, նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին: 

Նշվել է, որ անցած 12 ամիսներին Երևան քաղաքում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 13 251 հանցագործության դեպք` նախորդ տարվա 11 685-ի դիմաց: Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ` 11.1%-ով:

Անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է, մասնավորապես, սպանության դեպքերի նվազում. հաշվառվել է սպանության 21 դեպք` նախորդ տարվա` 25-ի դիմաց: 

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանն իր ելույթում անդրադարձել է հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, դրանցով հետախուզվող հանցագործների հայտնաբերման աշխատանքներին:

Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրները, ներկայացրել աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գարիկ Ղուկասյանը հավաստել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ` հաշվետու շրջանում արձանագրված բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ` շարունակելով հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]