Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից կարող են օգտվել անապահովության ավելի ցածր միավոր ունեցող քաղաքացիները

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից կարող են օգտվել 
անապահովության ավելի ցածր միավոր ունեցող քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարարությունը դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից պետպատվերով օգտվելու հնարավորություն է ստեղծում նաև անապահովության ավելի ցածր միավոր ունեցող նպաստառուների համար: Նախագծով առաջարկվում է շեմը 36-ից  իջեցնել 30 միավորի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց նախարար Արսեն Թորոսյանը:

«Աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների և ևս մի քանի խմբերի համար՝ մոտ 230 հազար քաղաքացիներ, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու հնարավորությունը մեծացվելու է: Հիմա դժվարամատչելի՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ),  մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), նաև մի շարք այլ հետազոտություններ պետպատվերով անցնելու հնարավորություն ունեն անապահովության 36 և ավելի բալ ունեցող քաղաքացիները: Սակայն ներկայում կառավարությունում գտնվող նախագծի հաստատման դեպքում 30 և ավելի միավոր ունեցող քաղաքացիները ևս կկարողանան օգտվել այդ ծառայություններից»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ բյուջետային ծախսերի աճը թույլ է տալու, որ այդ պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները առավելագույնս ուշ սպառվեն:

Նախարարը նկատեց, որ գլոբալ առումով Հայաստանում պետությունը առողջապահության համար ծախսում է շատ ավելի քիչ, քան պետք է ծախսի: Գումարները դեռ մոտակա քանի տարիներին ամբողջությամբ չեն բավականացնի: «Եվ պետպատվերի՝ տարվա կեսին սպառվելը ոչ միայն սխալ բաշխման, այլև գումարի սակավության արդյունք է: Սակայն նույնիսկ այդ քիչ գումարնեըը պետք է բաշխվեն առնվազն արդարացի»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրենք այս տարի դա անելու են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am