Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի

Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հունվարի 24-ի կառավարության նիստում կքննարկվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից գումար տրամադրելու հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքա­վորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապե­տության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:

Հունիսի 21-ին ՀՀ կառավարությունը Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն 342,3 հազար դրամԸնդունված որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am