Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆուտբոլիստ Սալային փոխադրող ինքնաթիռը ռադարներից անհետացել Է Նորմանդական կղզիների շրջանում. AFP

Ֆուտբոլիստ Սալային փոխադրող ինքնաթիռը ռադարներից անհետացել Է Նորմանդական կղզիների շրջանում. AFP

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռը, որում գտնվում Էր «Քարդիֆ» ակումբի արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան, ռադարներից անհետացել Է Նորմանդական կղզիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Տուրիստական ինքնաթիռի հետ կապը, որը կատարում Էր Նանտ-Կարդիֆ չվերթը, կորել Է հունվարի 21-ի երեկոյան Նորմանդական կղզիների մեջ մտնող Գեռնսի կղզուց 20 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Լա-Մանշի նեղուցում: Ինքնաթիռի որոնումներն ընդհատվել Էին գիշերը եւ շարունակվել հունվարի 22-ի առավոտյան: AFP-ի տվյալներով՝ օդանավում եղել Է երկու մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am