Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Եվրամիությունն ընդլայնեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակին հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 21-ին տարածվել Է Բրյուսելում հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքների վերաբերյալ: «Խորհուրդը 11 հայտնի գործարարների եւ հինգ կազմակերպություն ավելացրեց նրանց ցուցակում, որոնց վրա տարածվում են սիրիական ռեժիմի եւ նրա կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,-նշվում Է փաստաթղթում:

Հայտարարության մեջ ասված Է, որ «այդ գործարարները եւ ընկերությունները մասնակցում են Էլիտային անշարժ գույքի զարգացմանը եւ ռեժիմի կողմից պաշտպանվող այլ նախագծերի»: «Այդպիսով՝ նրանք աջակցում են ռեժիմին եւ/կամ օգուտ են ստանում սիրիական ռեժիմից», ընդգծվում Է դրանում:

Այսպիսով, ինչպես պարզաբանում Է ԵՄ-ի խորհուրդը, Սիրիային վերաբերող սեւ ցուցակում ներառված են 270 մարդ եւ 72 կազմակերպություն, որոնց վրա տարածվում են ԵՄ-ի երկրներ ուղեւորությունների արգելքը եւ հանրակցությունում ակտիվների սառեցումը՝ դրանց առկայության դեպքում: Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն խստացվել են 2011-ից մինչեւ 2014 թվականը, առավել խոշորներից մեկն Է հանրակցության պատմության մեջ: Այն գործնականում արգելում Է եվրոպական բիզնեսի շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի ու նավթամթերքի առեւտրի ոլորտում:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանված Սիրիայի ղեկավարության նկատմամբ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), պատժամիջոցները դրսեւորվում են նաեւ ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ