Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Գերմանիան օդանավակայանները փակեց Իրանի Mahan Air ավիաընկերության համար


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանություններն Իրանի Mahan Air ավիաընկերությանը զրկել են երկրի օդանավակայաններում վայրԷջք կատարելու թույլատրագրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԳԴՀ-ի ԱԳ նախարարության մի աղբյուր:

Նա այդ միջոցը բացատրել Է անվտանգության նկատառումներով, ինչպես նաեւ այն կասկածանքով, որ Mahan Air-ը համագործակցում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ, իսկ նրա ինքնաթիռներն օգտագործվում են լրտեսության եւ ահաբեկչության համար:

Mahan Air-ն Իրանի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն Է Iran Air-ից հետո: Այն շաբաթական չորս չվերթ Էր կատարում Դյուսելդորֆ եւ Մյունխեն: Ավիաընկերությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում Է գտնվում 2011 թվականից:

Եվրամիությունը հունվարի սկզբին պատժամիջոցներ Է սահմանել Իրանի ուժային կառույցների եւ դրանց երկու ղեկավարների դեմ, որոնց կասկածում են Նիդեռլանդներում, Դանիայում եւ Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների մի շարք սպանությունների եւ նրանց դեմ պլանավորված հարձակումների հետ առնչության մեջ: Գերմանիայի կառավարությունում ընդգծել են, որ Mahan Air-ի դեպքում խոսքը վերաբերում Է ոչ թե Իրանի դեմ պատժամիջոցներին, այլ կոնկրետ ընկերության դեմ սահմանված կոնկրետ միջոցին, նշում Է Deutsche Welle-ն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ