Կարեն Գրիգորյանը Սևիլիայի բաց մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
15:24, 21 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել Իսպանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտվեց Սևիլիա քաղաքի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 303 շախմատիստ 31 երկրից, այդ թվում 13-ը՝ գրոսմայստեր:
Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը: Հաջող հանդես եկավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Դին, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Չինացի շախմատիստը ոչ-ոքի էր խաղացել միայն Գրիգորյանի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 83-րդ հորիզոնականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում