Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան 1 դոլարանոց քարոզչությունը

Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան 1 դոլարանոց քարոզչությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել: Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post" AG) հետ: Նշվում է, որ նամականիշները թողարկվել են ոչ առևտրային նպատակով և կօգտագործվեն դեսպանության կողմից:         

Այնինչ, «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կայքում հասանելի է Web Stamp («Վեբ շտամպ») ծառայությունը, որի միջոցով էլ տպվել է ադրբեջանական կողմի տարածած նամականիշը: Նշված ծառայությունը թույլ է տալիս կայքում գրանցվելով պատվիրել նամականիշ, որը հնարավոր է ստեղծել սեփական դիզայնով:

Սեփական նկարով և դիզայնով պատվիրված նամականիշը կարող է 1-3 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել պատվիրատուին: Մեկ սովորական նամականիշ հնարավոր է ստեղծել և պատվիրել սկսած մոտ 1 շվեյցարական ֆրանկով (համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին): Վերոնշյալն արդեն իսկ ցույց է տալիս, որ «Շվեյցարիայի փոստ»-ում ցանկացած անձ կարող է պատվիրել և ստանալ իր իսկ դիզայնով նախապատրաստած նամականիշ, ինչի համար պարտադիր չէ «առանձին պայմանավորվածություն ձեռք բերել փոստի հետ»: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել նույն տրամաբանությամբ կայքի միջոցով «Սումգայիթի և Բաքվի ջարդերին նվիրված» նամականիշի օրինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am