Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆարաջը խոստանում Է վերադառնալ եւ պաշտպանել Brexit-ը

Ֆարաջը խոստանում Է վերադառնալ եւ պաշտպանել Brexit-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ի բոլոր հնարավոր շրջադարձերը եւ դրա նկատմամբ քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների դիրքորոշումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: I թերթը պատմում Է, որ տեղապտույտ տվող Brexit-ը կարող Է ակտիվ կյանքի վերադարձնել հին խաղորդին, բայց նոր դերով: Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել Է, որ պատրաստ Է «վերստին մտնել խաղի մեջ» որպես Brexit-ամետ նոր կուսակցության առաջնորդ այն դեպքում, եթե Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը մարտի 29-ին տեղի չունենա:

Թերթը հիշեցնում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ֆարաջը դուրս Է եկել UKIP-ից՝ ի նշան անհամաձայնության կուսակցության ներկայիս առաջնորդների ուղեգծի, որոնք «սեւեռված» են հակամուսուլմանական տրամադրությունների վրա: Այժմ նա պաշտպանում Է բոլորովին նոր կուսակցության ստեղծումը, քանի որ, նրա խոսքով՝ «միանգամայն ակնհայտ Է, որ քաղաքական ընտրախավը ցանկանում Է կանգնեցնել Brexit-ը»: Ֆարաջը պնդում Է, որ եթե նշանակված օրը Բրիտանիան չհեռանա ԵՄ-ից, ինքը եւ իր կողմնակիցները չեն պատրաստվում մի կողմ կանգնել ու դիտել: Նա լիովին պատրաստ Է այն բանին, որ դուրս գալու ընթացակարգը կձգձգվի կամ ընդհանրապես կչեղարկվի, եւ այդ ժամանակ Էլ ինքը «կվերադառնա խաղին»:-0-/34/ 14.07


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am