Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Միացյալ Թագավորության քաղաքների միջև կապերի ամրապնդմանը: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դեսպանությունը կհամագործակցի Երևանի հետ՝ տեխնիկական աջակցության և ներդրումային  ծրագրերին մասնակցության գործում:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին նշել է, որ հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքներում տրանսպորտային ցանցի զարգացման հեռանկարների, աղբահանության, աղբի տեսակավորման ու վերամշակման, բնապահպանական և քաղաքաշինական այլ խնդիրների վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]