Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Tesla-ն 7 տոկոսով կկրճատի հաստիքներն ամբողջ աշխարհում


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողն ամբողջ աշխարհում 7 տոկոսով կկրճատի մշտական աշխատակիցների թվաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ղեկավար Իլոն Մասքը գրել Է կորպորատիվ բլոգում:

Բացի այդ, ընկերությունը կպահի միայն առավել կարեւոր ժամանակավոր աշխատակիցներին եւ կապալառուներին: «Անցած տարին ամենադժվարինն Էր Tesla-ի պատմության մեջ»,-նշվում Է մամուլի տեղեկագրում: Չորրորդ եռամսյակի նախնական արդյունքները ցույց են տվել, որ US GAAP-ի գծով շահույթը նվազել Է երրորդ եռամսյակի համեմատությամբ:

Tesla-ն հայտնել Է մինչեւ ընթացիկ տարվա մայիս ամիս բոլոր շուկաներին ընթացքի միջին պաշարով Model 3 Էլեկտրամոբիլի մատակարարումներն ապահովելու անհրաժեշտության մասին: «Անհրաժեշտ Է ավելի շատ հաճախորդների ներգրավել, որոնք կկարողանան իրենց թույլ տալ ձեռք բերել մեր ավտոմոբիլները»,-նշել Է Մասքը:

Model 3-ի ոչ թանկ տարբերակների պահանջարկը Էլ ավելի կաճի մինչեւ հուլիսի 1-ը, երբ ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների գնորդների համար հարկային արտոնությունները կրկնակի կկրճատվեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ