Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

«Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբին է միացել 26-ամյա Կոտ դ'Իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին: Բուգուին հանդես է եկել ռուսական «Արմավիր», «Ուրալ», ֆինլանդական «ՀԻԿ» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստ: Ժան-Ժակ Բուգուին ճանաչվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ․ առաջնության լավագույն ռմբարկու՝ հեղինակելով 21 գոլ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ