Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap

Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ իր այցի ընթացքում պետք Է փոխանցի ԿԺԴՀ-ի առաջնորդի նամակը, որը հասցեագրված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է Yonhap հարավկորեական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ հանձնակատարն ուղերձը կհանձնի հունվարի 18-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում: Նամակի բովանդակությունը չի ճշտվում: Հունվարի 15-ին CNN հեռուստաընկերությունը հայտնել Էր, որ անցած կիրակի Սպիտակ տան տերը ուղերձ Է հղել Կիմ Չեն Ունին: The Wall Street Journal թերթի տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի պատվիրակը հունվարի 17-ի երեկոյան կժամանի Վաշինգտոն՝ բանակցելու Կորեական թերակղզու միջուկազերծման հնարավորության եւ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովի անցկացման շուրջ: The Washington Post թերթը հունվարի 16-ին այս մասին հայտնել Է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով:

Հրապարակման մեջ շարադրված տեղեկություններին համապատասխան, ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին: Որպես այդ բանակցությունների կազմակերպման «առավել հավանական» վայր թերթը, ինչպես եւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ, նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թվականին կայացել Է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am