Նունե Սարգսյանը Autism Trust Foundation հիմնադրամի ղեկավարին հրավիրել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Autism Trust Foundation-ը Արաբական Միացյալ Էմիրություններում իրականցնում է աուտիզմի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաների բուժման և վերականգնման հարցերով։
Հանրապետության նախագահի տիկինը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում աուտիզմի կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը, քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։
Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում