Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են Վենեսուելայում

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են Վենեսուելայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Missosology-ն:

Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է Մեքսիկան, որի ներկայացուցչուհին՝ Վանեսա Պոնսե դե Լեոնը, ստացել Է «Միսս աշխարհ» տիտղոսը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Վիետնամը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ ԱՄՆ-ը, Թաիլանդը, Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան եւ Ինդոնեզիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am