Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպիտակում սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է

Սպիտակում սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սպիտակ» բժշկական կենտրոնից հունվարի 15-ին ժամը 13.20-ին ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 13.16-ին «որովայնի շրջանի հրազենային վիրավորմամբ, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1978 թվականին ծնված Գարուշ Մարությանը և գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  նույն օրը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին է հաղորդվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ԱՊՊԱ գրասենյակներից մեկում տեղի է ունեցել սպանություն:
Դեպքի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Սպիտակի քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվել է սպանություն կատարողի ինքնությունը, նա ձերբակալվել է: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա տվյալները չենք հրապարակում:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am