Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Նայրոբիում ոչնչացվել են Dusit հյուրանոցի վրա հարձակած բոլոր ահաբեկիչները


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր այն վեց զինյալներին, որոնք մասնակցել են Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ Է դարձել 14 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Star տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուր:
Հրատարակության զրուցակի տվյալներով՝ հինգ զինյալներ ոչնչացվել են հատուկ նշանակության ուժերի կողմից, մեկ մահապարտ-ահաբեկիչ իրեն պայթեցրել Է հունվարի 15-ին կատարված հարձակման ժամանակ:
Հունվարի 15-ին Նայրոբիում Dusit հյուրանոցի մոտ որոտացել Է պայթյուն, տեղի Է ունեցել հրաձգություն: Իրավապահ մարմինները գրոհը համարում են ահաբեկչական հարձակում:
Վերջին տվյալներով՝ 14 մարդ զոհվել Է, մոտավորապես 30-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Աշ Շաբաբ» իսլամական արմատական խմբավորումը, որը գործում Է հիմնականում Սոմալիում: Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել Է, որ շենքից տարհանվել Է 174 մարդ: Տարահանումը շարունակվում Է:
Զոհվածների ինքնությունը պարզվել Է նրանց փաստաթղթերով, զոհերի մեջ եղել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մեկական քաղաքացիներ: Մնացածները քենիացիներ են, երկու զոհվածների մոտ ինքնության հավաստագրեր չեն եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ