Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 44 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 44 դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 4, պետական սահմանն ապօրինի հատելու 3, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ վնասման, գույքն անզգուշությամբ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am