Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիայի իշխանությունները եւ Boeing-ը կգործակցեն Էլեկտրաինքնաթիռների մշակման բնագավառում. Kyodo

Ճապոնիայի իշխանությունները եւ Boeing-ը կգործակցեն Էլեկտրաինքնաթիռների մշակման բնագավառում. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը համաձայնություն Է ձեռք բերել Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի հետ նոր տիպի տեխնոլոգիաների, առաջին հերթին, այնպիսի ինքնաթիռների մշակման բնագավառում համագործակցության շուրջը, որոնք գործի են դրվում Էլեկտրական շարժիչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 15-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը համաձայնության շրջանակներում ամերիկացի գործընկերներին կծանոթացնի այդ ճյուղում նորագույն ազգային նվաճումներին՝ արտադրության մեջ դրանց շուտափույթ ներդրման նպատակով: Վերջին ժամանակներս, նշում Է գործակալությունը, աշխարհում աճում Է հետաքրքրությունն Էլեկտրաինքնաթիռների մշակման նկատմամբ, որոնք նվազ վնասակար ներգործություն կունենան շրջակա միջավայրի վրա եւ թույլ կտան լրջորեն նվազեցնել վառելիքի ծախսերը:

Արդեն 2020-ական թվականներին, ինչպես սպասվում Է, կարող են հայտնվել մասնակիորեն Էլեկտրական հիբրիդային թռչող ապարատներ, որոնք կկարողանան փոխադրել մինչեւ 50 ուղեւոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am