Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատալոնիայում 14 մարդ Է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Կատալոնիայում 14 մարդ Է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներկա դրությամբ 14 մարդ Է ձերբակալված այն գործողության ընթացքում, որը հունվարի 15-ին անցկացվում Է Բարսելոնայում եւ Ինգուալադայում (Բարսելոնայի նահանգ)»,-ասված Է իրավապահ մարմինների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ալեքսանդրիա» կոդային անվանումը կրող գործողությունը Կատալոնիայում սկսվել Է վաղ առավոտյան: Բարսելոնայում եւ Ինգուալադայում անցկացվում են վեց խուզարկություն, որոնցում ներգրավված են ոստիկանության շուրջ հարյուր աշխատակիցներ:

Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ, նրանց նաեւ մեղադրանքներ կառաջադրվեն հանցավոր խմբավորմանը պատկանելու, բնակչության առողջության դեմ, սեփականության դեմ ծավալած գործունեության համար:

La Vanguardia թերթի տվյալներով՝ խոսքն իսլամիստական խմբի մասին Է, որը մտադրվել Էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրա միջուկը կազմում են Ալժիրից սերվածները, որոնք ավելի վաղ քրեական պատասխանատվության են ենթարկվել բռնության կիրառմամբ գողությունների, կողոպուտների եւ թմրանյութերի տարածման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am