Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի հարյուրավոր դպրոցների 30 հազարից ավելի ուսուցիչներ գործադուլ են սկսել. NYT

Լոս Անջելեսի հարյուրավոր դպրոցների 30 հազարից ավելի ուսուցիչներ գործադուլ են սկսել. NYT

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ հունվարի 14-ին գործադուլ են սկսել: Դա բողոքի առաջին նման ակցիան Է վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times (NYT) թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել դպրոցական դասարանները եւ հավելյալ դասատուներ ու գրադարանավարներ վարձել:

2017 – 2018 թվականներին Կալիֆոռնիայում դպրոցական ուսուցչի աշխատավարձը հասել Է տարեկան 75 հազար դոլարի: Երկրում այդ միջին ցուցանիշը կազմում Է շուրջ 59 հազար դոլար:

Հրատարակության տվյալներով՝ գործադուլն ազդում Է շուրջ 500 հազար աշակերտների վրա: Դպրոցները շարունակում են աշխատանքը, քանի որ քաղաքային իշխանությունները բողոքի ակցիայի ընթացքում լրացուցիչ անձնակազմ են վարձել: Ծնողների մեծ մասը, սակայն, որոշել են իրենց երեխաներին թողնել տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am