Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը չի պաշտպանի Թրամփին, եթե նա արտակարգ դրության ռեժիմ մտցնի. հարցախույզ

Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը չի պաշտպանի Թրամփին, եթե նա արտակարգ դրության ռեժիմ մտցնի. հարցախույզ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե 70 տոկոսը հավանություն չի տա երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դրա սահմանման մասին որոշում ընդունի առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար միջոցների հատկացման նպատակով:

Հասարակական կարծիքի հարցման՝ The Hill թերթի կողմից հունվարի 14-ին հրապարակված արդյունքների համաձայն, որը հունվարի 12-13-ին անցկացրել են Hill TV հեռուստաալիքը եւ HarrisX հետազոտական խումբը, ԱՄՆ-ի քաղաքացիների սոսկ 31 տոկոսն Է պատրաստ պաշտպանելու նախագահի այդ որոշումը:

Հարցման կազմակերպիչները նշում են, որ սոցիալական խմբերի մեծ մասը, բացի պահպանողականներից եւ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից, դեմ Է նախագահի այդ հնարավոր քայլին. արգելապատի կառուցման օգտին հանդես Է եկել հարցմանը մասնակցած պահպանողականների 60 տոկոսը, ինչպես նաեւ հանրապետականների կողմնակիցների 55 տոկոսը:

Հարցմանը մասնակցել Է 1001 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,1 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am