Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ նախագահի պաշտոնում կողմ է Արարատ Միրզոյանի թեկնածությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միաձայն կողմ է 7-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Խմբակցության նիստում քննարկել ենք այդ հարցը: Էդմոն Մարուքյանն ամբիոնից ևս նշեց, որ մենք կողմ ենք ողջ խմբակցությունով: Բոլորս միաձայն կողմ ենք այդ որոշմանը»,-ասաց Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով` կողմ քվեարկելը որպես քաղաքական «կրեդիտ» են դիտարկում. «կրեդիտը» տալիս են Արարատ Միրզոյանին` հետագայում աշխատանքն արդարացնելու ակնկալիքով: Եվ պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Միրզոյանը կապացուցի` ճիշտ քայլ էր, թե ոչ:

Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանն է: ԱԺ-ում ավարտվել է նախագահի փակ-գաղտնի քվեարկությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ