Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ Է տալիս H1N1 վիրուսի պատճառով ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորությունից

Իրանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ Է տալիս H1N1 վիրուսի պատճառով ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ Է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, եթե չկա դրա անհրաժեշտությունը: Որպես պատճառ Է նշվում H1N1 վիրուսի տարածումն այդ երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն Է տարածել այդ հարցի վերաբերյալ: Գործակալությունը հիշեցնում Է, որ վիրուսի պատճառով Վրաստանում դադարեցվել Է ուսումնական գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am