Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեհրանի մերձակայքում կործանված ինքնաթիռը պատկանում Էր իրանական բանակին

Թեհրանի մերձակայքում կործանված ինքնաթիռը պատկանում Էր իրանական բանակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում Էր Իրանի բանակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է իրանցի զինվորականների հայտարարության մեջ:

«Այսօր առավոտյան Boeing-707 բեռնատար ինքնաթիռը, որը միս Էր փոխադրում եւ մեկնել Էր Բիշքեկից, Ալբորզի նահանգի օդանավակայանում արտակարգ վայրԷջքի ժամանակ դուրս Է եկել վայրԷջքի գոտու սահմաններից, մխրճվել գոտու արգելապատի մեջ ու բռնկվել»,-ասված Է Իրանի բանակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով Fars գործակալությանը, հայտնել Է, որ աղետյալ ինքնաթիռում գտնվող բորտինժեները միակն Է, որը կարողացել Է ողջ դուրս գալ օդանավից: Գործակալության տվյալներով՝ ընդամենն ինքնաթիռում եղել Է 16 մարդ: Փրկարարները կարողացել են բեկորներից դուրս բերել յոթ զոհվածի մարմին: Ինքնաթիռում գտնվող եւս ութ ուղեւորների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հայտնել Է, որ կործանված ինքնաթիռի օդաչուները հավանաբար փրկվել են: Իր հերթին IRNA գործակալությունը հայտնել Է, որ, նախնական տվյալներով, ավիաաղետի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ: Ինքնաթիռը Բիշքեկից չվերթ Էր իրականացնում Քերեջ քաղաքի (Թեհրանից 40 կիլոմետր հեռավորությամբ) «Փայամ» օդանավակայան: Սակայն օդաչուները, գործակալության տվյալներով, սխալմամբ սկսել են վայրԷջք կատարել Քերեջի այլ օդանավակայանում եւ չեն հասցրել հանրանավն իջեցնել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններում: Boeing-707-ը մխրճվել Է օդանավակայանի արգելապատի մեջ եւ դուրս եկել բնակելի շինությունների գոտի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am