Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դուք ստացել եք հասարակության սպասելիքներն արդարացնելու լայն հնարավորություններ. ՀՀ նախագահը մասնակցեց նոր ԱԺ-ի առաջին նիստին

Դուք ստացել եք հասարակության սպասելիքներն արդարացնելու լայն 
հնարավորություններ. ՀՀ նախագահը մասնակցեց նոր ԱԺ-ի առաջին նիստին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:  

«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Հարգելի պատգամավորներ,  դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա հավելեց, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական,  մշակութային և կրթական կյանքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am