Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատի Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։

«Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները շատ գրավիչ են դարձել ոչ միայն մեր երկրի, այլևս ամբողջ աշխարհի համար, քանի որ շատ հավասար կազմ ենք հավաքում: Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լպուտյանը:

Լպուտյանը բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց։

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների վիճակահանությունն արդեն կայացել է, և անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ