Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցերեկային քնկոտությունը կարող Է վկայել դեմենցիայի զարգացման վտանգի մասին

Ցերեկային քնկոտությունը կարող Է վկայել դեմենցիայի զարգացման վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցերեկային քնկոտությունը կարող Է վկայել դեմենցիայի զարգացման վտանգի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկացի բժիշկների հետազոտության մեջ, որը հրապարակվել Է Science Translational Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետները վերլուծել են 60 տարեկանից բարձր 119 մարդու տվյալները, որոնք խորը փուլում քնի պակասություն ունեն: Նրանց են հանձնել դյուրակիր ԷլեկտրաԷնցեֆալոգրաֆական մոնիթորներ ուղեղային ալիքների արձանագրման համար:
Հետազոտողները պարզել են, որ իրենց հետազոտվողների մոտ եղել Է տաու-սպիտակուցի բարձր պարունակություն, որը քայքայում Է նեյրոնները եւ նյարդաթելիկային կծիկներ առաջացնում ուղեղում, որոնք հայտնաբերվում են Ալցհայմերի հիվանդության ժամանակ:
Նշվում Է, որ նման բացասական արդյունքի Է հանգեցրել հենց լիարժեք խորը փուլով քնի պակասը: Հիմնականում դա հանդիպել Է նրանց մոտ, ովքեր քնել են օրվա ցերեկային ժամերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am