Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի մասին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լուրերի հեռարձակման նոր 
ձևաչափի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալու լուրերի հեռարձակման նոր ձևաչափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից, իսկ ժամը 21:00-ին կլինի լուրերի ամփոփիչ թողարկում՝60 րոպե լրատվություն և օրվա գլխավոր թեմայի շուրջ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը:

Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ օր Աբրահամ Գասպարյանն ու Տաթև Դանիելյանը փորձագետների հետ միասին կվերլուծեն անցնող շաբաթը, կլինեն կարևոր թեմաների մասին ռեպորտաժներ մայրաքաղաքից ու մարզերից, Արցախից ու ողջ աշխարհից, ուղիղ միացումներ իրադարձություններից կիզակետից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am