Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ոստիկանապետը խորհրդակցությանն անդրադարձել է ապօրինի որսի, ձկնագողության և ծառահատումների դեմ պայքարին

Ոստիկանապետը խորհրդակցությանն անդրադարձել է ապօրինի որսի, ձկնագողության 
և ծառահատումների դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ, գլխավոր և մարզային վարչությունների ղեկավարներ մասնակցությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությանը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին։ Նա նշել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների ցանկացած դրսևորման նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծել է ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հանցավորության աճի անթույլատրելիությանը և, բացահայտումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հետ մեկտեղ, այս ոլորտում կարևորել է կանխարգելիչ ու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը:
Ոստիկանության պետը անդրադարձել է նաև ապօրինի որսի, ձկնագողության, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ դրանց լուծման գրավական համարելով ոստիկանության մարմինների սերտ համագործակցությունը բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
Վալերիյ Օսիպյանը գոհունակություն է հայտնել տոնական օրերին ճանապարհային ոտիկանության իրականացրած ծառայության կապակցությամբ և նկատել, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի՝ պայմանավորված երթևեկության բավական բարդ պայմաններում տրանսպորտային հոսքերի հստակ կառավարման և քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման անհրաժեշտությամբ:

Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

Օպերատիվ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]