Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես Է հաղորդակցումը երկարացնում կյանքը


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) մի խումբ հետազոտողներ որոշել են այն սոցիալական գործոնները, որոնք ազդում են կյանքի տեւողության եւ ծերացման գործընթացի վրա: Մասնագետների հոդվածը հրապարակված Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հաճախակի հանդիպումները բարեկամների եւ սիրելի ազգականների հետ ազդում են կյանքի տեւողության վրա եւ դանդաղեցնում ծերացման գործընացը: Հետազոտողները չորս տարվա ընթացքում հետեւել են տարբեր սեռի 50 եւ ավելի բարձր տարիքի 7304 մարդու կյանքին: Արդյունքում պարզվել Է, որ ավելի լավ Է եղել այն տարեց մարդկանց առողջությունը, ովքեր ավելի մեծ ուշադրություն են նվիրում մերձավորների հետ շփմանը: Լավ ինքնազգացողությամբ մարդկանց ավելի քան 73 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ այցելել Է մարզասրահներ, թանգարաններ, թատրոններ եւ կրոնական հաստատություններ, եղել Է հասարակական կազմակերպությունների անդամ: Հետազոտողները կարծում են, որ ծեր հասակում ակտիվ կյանք վարող մարդիկ զգում են դրա կարեւորությունն ու իմաստավորությունը: Ուստի նրանց առողջությունը չի վատանում, իսկ բուն կյանքն ավելի մեծ ուրախություն Է բերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ