Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը  


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

 Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով տոնել է 2 հաղթանակ: Առաջատարից կեսական միավորով ետ է մնում 4 շախմատիստ՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ