Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին, Մխիթար Հայրապետյանին և Լիլիթ Մակունցին համատեղ աշխատանքի համար

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին, Մխիթար 
Հայրապետյանին և Լիլիթ Մակունցին համատեղ աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացող կառավարության անդամները կնպաստեն գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր տեղի է ունենալու պատգամավորների մանդատների բաշխման արարողությունը:

«Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են ԱԺ պատգամավորի մանդատ, խոսքն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մասին է: Հետևաբար, նրանք հետագայում աշխատելու են ԱԺ-ում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին կառավարությունում համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ ԱԺ-ում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանը առնվազն նույնքան կնպաստեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ: Երկրորդ ուժը «Բարգավաճ Հայաստան»-ն է, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am