Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:

Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ կայքը, հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am