Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Նյու Յորքում պատրաստվում են անվճար բուժել անօրինական միգրանտներին եւ անօթեւաններին


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի իշխանությունները հրապարակել են քաղաքի ավելի քան կես միլիոն բնակիչների անվճար օգնություն ապահովելու ծրագիրը, ովքեր տարբեր պատճառներով բժշկական ապահովագրություն չունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հունվարի 8-ին լրագրողներին հայտնել Է քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ծրագիրը, որն ստացել Է NYC Care անվանումը, ընդունվել Է, առաջին հերթին, «անօրինական միգրանտներին» բժշկական օգնություն ապահովելու նպատակով, «ովքեր բավականաչափ միջոցներ չունեն բժշկական ապահովագրական վկայականներ գնելու համար»:

Քաղաքագլուխը նաեւ պատմել Է, որ NYC Care ծրագիրը հիմնվում Է այնպիսի ապահովագրական ընկերության հետ համագործակցության վրա, ինչպիսին MetroPlus-ն Է, որի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել Է ծախսերի հատուցման կարգը կարիքավոր քաղաքացիների օգնության Medicaid եւ տարեցների (65 տարեկան եւ բարձր) Medicare ֆեդերալ ծրագրերի հետ: NYC Care ծրագիրն, ինչպես խոստացել Է Նյու Յորքի քաղաքագլուխը, ուժի մեջ կմտնի 2019 թվականի ամռանը՝ սկսած Բրոնքսից, իսկ մինչեւ 2021 թվականը կընդգրկի քաղաքի մնացած չորս խոշոր շրջանները՝ Մանհեթենը, Բրուքլինը, Քուինսը եւ Սթեյթեն Այլենդը, եւ կարժենա մոտավորապես 100 միլիոն դոլար: Սույն ծրագրով նախատեսվում Է օգնություն ցուցաբերել անօրինական միգրանտներին եւ անօթեւաններին:

«Բնակչության բուժօգնության մատչելիությունը մեր բնակիչների իրավունքն Է,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել Է Բիլ դե Բլազիոն:- Դա միայն նրանց արտոնությունը չԷ, ովքեր ի վիճակի են վճարելու այդ օգնության համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ