Իսրայելը ներկայացրել Է «Եվրատեսիլ-2019»-ի լոգոտիպը
11:31, 9 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) եւ Իսրայելի KAN հեռարձակման ընկերությունը, ներկայացրել են ապագա ստուգատեսի լոգոտիպը, որը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 18-ը Թել Ավիվում: Համապատասխան հաղոորդագրությունը տարածել Է «Եվրատեսիլի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լոգոտիպի վրա պատկերված են երկու ոսկեգույն եռանկյունիներ ու եւս մեկ նույնպիսի պատկեր՝ լուսավորված ուրվագծով, որոնք միավորված են աստղի ձեւով: Այն կրկնում Է մրցույթի բեմի ուրվապատկերը, որը մշակել Է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը: Ավելի վաղ որոշվել Էր «Եվրատեսիլ-2019»-ի նշանաբանը՝ «Թույլ տուր քեզ երազել»: